Բորիս Ջոնսոնը «նոր ոսկե դարաշրջան» է խոստացել Բրիտանիայի խորհրդարանականներին

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ է ունեցել Համայնքների պալատում:
boris-jonson

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ է ունեցել Համայնքների պալատում: Նա «նոր ոսկե դարաշրջան» է խոստացել խորհրդարանականներին: Վարչապետի խոսքով՝ իր կառավարությունը մեծ էներգիայով կլծվի թագավորությունը Եվրամիության կազմից դուրս բերելու գործընթացին:

«Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան կդառնա Երկիր մոլորակի ամենահոյակապ վայրը»,- ասել է 55-ամյա Ջոնսոնը: Նա նաեւ երաշխավորել է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին, որ Brexit-ից հետո նրանք անձամբ կորոշեն՝ մնալ, թե լքել թագավորությունը: Տեղեկացնեմ նաեւ, որ Ջոնսոնի նախարարի կաբինետի ամբողջական կազմը հայտնի է: Դոմինիկ Ռաաբը նշանակվել է Արտաքին գործերի, Պրիթի Պատելը՝ Ներքին գործերի քարտուղար:

*

*