Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն ընդունվել Է Օքսֆորդի համալսարան

Յուսուֆզայը ճանաչում Է ձեռք բերել 11 տարեկանում։
malala-yusufzay

Պակիստանցի իրավապաշտպան եւ 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայն ընդունվել Է Օքսֆորդի համալսարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այնքան հուզված եմ՝ հայտնվելով Օքսֆորդում: Շնորհավորում եմ բոլոր A-level ուսանողներին (դպրոցական կրթության բրիտանական համակարգի աստիճան, որը պահանջվում Է բուհ ընդունվելու համար). ամենադժվար տարին Է: Ընդունեք լավագույն մաղթանքներս»,- օգոստոսի 17-ին գրել Է 20-ամյա իրավապաշտպանն իր Twitter-ում:

Աղջիկն իր գրառմանը կից զետեղել Է համալսարանի շնորհավորական հաղորդագրությունը, որի համաձայն նա ուսումնառության Է ընդունված «Փիլիսոփայություն, քաղաքականություն եւ տնտեսություն» ծրագրով:

Յուսուֆզայը ճանաչում Է ձեռք բերել 11 տարեկանում, երբ սկսել Է բլոգ վարել համացանցում՝ քննադատելով իր հայրենի Հայբեր-Փահթունհվա նահանգի Սվաթի օկրուգում շարիաթի օրենքները հաստատելու թալիբների փորձերը: 2012 թվականի հոկտեմբերի 9-ին նա զինյալների հարձակմանն Է ենթարկվել պարապմունքներից տուն վերադառնալիս: Դիմակավոր զինյալները կանգնեցրել են դպրոցական ավտոբուսը, նրանցից մեկը ներս Է մտել եւ կրակել Մալալայի վրա՝ վիրավորելով գլխից ու պարանոցից: Աղջիկը հիվանդանոցից դուրս Է գրվել 2013 թվականի հունվարին եւ վերականգնողական բուժընթացից հետո վերսկսել իրավապաշտպան գործունեությունը:

2014 թվականին Յուսուֆզայն արժանացել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի (այդ պահին նա ընդամենը 17 տարեկան Էր) Քայլաշ Սաթյարթխի (Հնդկաստան) հետ միասին, որը հանդես Էր գալիս հանուն երեխաների իրավունքների պաշտպանւթյան:

Յուսուֆզայը դարձել Է պատմության մեջ ամենաերիտասարդ նոբելյան դափնեկիրը: Այս տարվա ապրիլին նա դարձավ ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղաղության դեսպանորդը։

*

*