Բոլիվիայում բախում է տեղի ունեցել ոստիկանության ու հաշմանդամություն ունեցող անձանց միջեւ

Հավաքվածները պահանջում էին պետական նպաստների ավելացում ու հավասար իրավունքեր հաշմանդամություն ունեցողների համար...
Bolivia-bakhumner

Բոլիվիայի մայրաքաղաքում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ հաշմանդամություն ունեցող անձանց միջեւ: Վերջինները փորձում էին մոտենալ նախագահական պալատին եւ պահանջել պետական նպաստների ավելացում ու հավասար իրավունքեր՝ հաշմանդամություն ունեցողների համար:

Բոլիվիայի կառավարությունը հայտնել է, որ ցուցարարները, դանակներով եւ թունավոր գազերով հարձակվել են ոստիկանների վրա: Նրանք էլ հավաքվածներին ցրելու համար ջրցան մեքենա են կիրառել:

BBC-ի փոխանցմամբ, Բոլիվիայում հաշմանդամության նպաստն ամսական մոտ 14 դոլար է: Պաշտոնական տվյալներով, այդ երկում բնակվում է շուրջ 388 հազար հաշմանդամություն ունեցող մարդ: Բոլիվիան Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներից մեկն է:

*

*