Բոլիվիայում դիմակահանդեսի առաջին օրը 21 մարդ է զոհվել

70 մարդ վիրավոր է․․․
bolivia

Բոլիվիայի Օրուրո քաղաքում անցկացվող դիմակահանդեսի առաջին օրը 21 մարդ է զոհվել, 70-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դիմակահանդեսի մոտակայքում գազի բալոնի պայթյունի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 40-ը վիրավորվել են:

Զոհերից 4-ը երեխաներ են:

Ըստ տեղեկությունների՝ այդ օրը տեղի է ունեցել նաեւ երկու ճանապարհատրանսպորտային պատահար, ինչին զոհ է գնացել 13 մարդ։։

*

*