Բոլիվիայում Սալվադորի դեսպանը մահացել է բուժօգնության մի քանի մերժումներից հետո

Հետմահու նրան պարգեւատրել են...
bolivia-despan

Բոլիվիայում Սալվադորի դեսպան Մադելինե Վանեսա Բրիսուելա Արեւալոն ինսուլտից մահացել է այն բանից հետո, երբ մի քանի բժշկական հիմնարկներ հրաժարվել են ընդունել նրան: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Pagina Siete թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության դեսպանորդ-խորհրդականին:

«Բանն այն է, որ նա օգնության դիմեց մոտ յոթ կլինիկաների, բայց դրանք չցանկացան նրան օգնություն ցույց տալ, ասացին, որ իրենց մոտ տեղ չկա, որ չեն կարող ընդունել»,- ասել է  խորհրդականը:

Արեւալոն օգնության է դիմել առաջին հիվանդանոց անցյալ շաբաթ հուլիսի լույս 20-ի գիշերը: Վերջին հաշվով նրան ընդունել են Ֆրանս Տամայոյի համալսարանին կից կլինիկայում:

Ինչպես նշել են բժշկական հիմնարկում, դեսպանն իրենց մոտ է ընդունվել արդեն «բարդ վիճակում»: Հուլիսի 23-ին նա մահացել է:

Հուլիսի 24-ին Արեւալոն հետմահու պարգեւատրել է Ազատարար Սիմոն Բոլիվարի շքանշանով: Բոլիվայի նախագահ Էվո Մորալեսն իր ցավակցություններն է հայտնել դեսպանի մահվան առթիվ:

*

*