«Բոինգ 737»-ը Ֆլորիդայում վայրէջք կատարելիս հայտնվել է գետում

21 մարդ թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
florida-inqnatir2

ԱՄՆ-ում «Բոինգ 737» ինքնաթիռը, որում կար 136 ուղեւոր ու անձնակազմի 7 անդամ, վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել գետի ծանծաղ հատվածում՝ Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում (Ֆլորիդայի նահանգ)։

Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։

21 մարդ թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինքնաթիռը վերադառնում էր Գուանտանամոյում (Կուբա) գտնվող ռազմաբազայից։

*

*