Հազարավոր ամերիկացիներ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Թրամփի հաղթանակի դեմ (Լուսանկարներ)

Օսթինում (Տեխասի նահանգ) ցուցարարնրը փակել են ավտոմոբիլային խճուղին:

Մի քանի հազար ամերիկացիներ են նոյեմբերի 9-ին մասնակցել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ անցկացված բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդել են CNN հեռուստաընկերությունը եւ Reuters գործակալությունը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Տեխասի, Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ Օրեգոնի նահանգներում:

Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) շուրջ հազար մարդ Է հավաքվել Թրամփին պատկանող շենքերի մոտ: Նման ակցիա Է անցկացվել Նյու Յորքի Մանհեթենի շրջանում՝ Հինգերորդ ավենյուիի Trump Tower երկնաքերի մոտ, որտեղ գտնվում Է ընտրյալ նախագահի գործարար կայսրության կենտրոնակայանը:

Օսթինում (Տեխասի նահանգ) ցույցին մասնակցել Է շուրջ 400 մարդ, նրանք փակել են ավտոմոբիլային  խճուղին: Բողոքի նույն ձեւին են դիմել Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) շուրջ 300 բնակիչներ, որոնք արգելափակել են ավտոմեքենաների երթեւեկությունը: Նրանք նաեւ այրել են ամերիկյան դրոշներ եւ Թրամփի դիմանկարով պաստառներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*