ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկեց Իրանին Boeing ինքնաթիռների վաճառքն արգելելու օգտին

Այժմ օրինագիծը պետք է քննարկի Սենատը, որտեղ Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն:
boeing-usa

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է Boeing ինքնաթիռների վաճառքը Իրանին եւ դրանց հանձնումը վարձակալության: Այս մասին  հայտնել է Bloomberg-ը:

Հանրապետական կուսակցության մշակած փաստաթղթի օգտին քվեարկել է 243 կոնգրեսական, դեմ՝ 174-ը: «Ամերիկացի հարկատուները, բանկային համակարգը չպետք է աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր պետությանն օգնեն գնելու ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել մեզ անհայտ նպատակով»,- հայտարարել է հանրապետականներից պալատի անդամ Բոբ Դոլդը:

Այժմ օրինագիծը պետք է  քննարկի Սենատը, որտեղ Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն, ինչից հետո, դրա հաստատման դեպքում, այն կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրմանը:

Հունիսին Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան նախնական համաձայնագիր է ստորագրել Իրանի Iran Air պետական ավիաընկերությանը հանրանավեր վաճառելու մասին: Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին այն գնահատել է 25 միլիարդ դոլար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները