Մոսկվայում 4-ամյա երեխային սպանած դայակի ավագ որդին ձերբակալվել է

Նրան ծայրահեղականները հավաքագրել են, եւ նա մասնակցել է Սիրիայում կռիվներին մասնակցելու համար...
bobkulova-vordi
Ռուսաստանում 4-ամյա երեխային գլխատած դայակի՝ Գյուլչեխա Բոբոկուլովայի ավագ որդուն
ծայրահեղականները հավաքագրել են, եւ նա մասնակցել է Սիրիայում կռիվներին մասնակցելու համար մարդիկ հավաքագրողների քարոզներին: Ռախմատիլոն 15 օրով ձերբակալվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Քրեական պատասխանատվության նա չի ենթարկվել, քանի որ Մոսկվայում մոր հետ չի հանդիպել»,- ասել է աղբյուրը:

Նա հայտնել է, որ Բոբոկուլովայի որդին սպանության գործով  հարցաքննվել է, քանի որ մոր հետ նույն ժամանակահատվածում աշխատել է Մոսկվայում:

*

*