Բնակիչները G20-ի անցկացման պատճառով լքել են Հանչժոուն

Գագաթնաժողովի անցկացման առիթով մտցվել են մի շարք սահմանափակումներ:
g20-china

Չինաստանի Հանչժոու քաղաքի (Չժեցզյանի նահանգի վարչական կենտրոն, Արեւելյան Չինաստան) շուրջ երկու միլիոն բնակիչներ գերադասել են G20-ի անցկացման ժամանակամիջոցում այցելել երկրի այլ քաղաքներ, ինչպես նաեւ կատարել արտասահմանյան ուղեւորություններ: Իր հրապարակած զեկույցում այս տեղեկատվությունն է հայտնում Ctrip ընկերությունը՝ Չինաստանի խոշորագույն տուրօպերատորը:

«Զբոսաշրջիկների շուրջ 67 տոկոսն ընտրել է ներքին տուրիստական երթուղիներ: Ամենամեծ ժողովրդականությունը վայելում են մերձակայքում գտնվող քաղաքները:

Ինըմիլիոնանոց Հանչժոուի իշխանությունները «Քսանի խմբի» (G20) երկրների գագաթնաժողովի ժամանակաշրջանում մտցրել են մի շարք սահմանափակումներ: Անվտանգության ուժեղացման միջոցների թվում հատկապես նշվում է քաղաքի մի շարք շրջաններում տեղաշարժման կանոնակարգի սահմանումը: Այնտեղ կարող են լինել սոսկ այն բնակիչներն ու ընկերությունների աշխատակիցները, որոնք կներկայանեն ինքնության հատուկ հավաստագիր: Այս պատճառով քաղաքի շատ բնակիչներ գերադասել են գագաթնաժողվի անցկացման ժամանակ մեկնել Հանչժոուից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկ Մեկնաբանություն
  • Բնակիչները G20-ի անցկացման պատճառով լքել են Հանչժոուն — Armenian National Committee of America
    5 сентября 2016 at 11:59

    […] Source: Yerkir Media Link: Բնակիչները G20-ի անցկացման պատճառով լքել են Հանչժոուն […]

  • *

    *