Բլումբերգը հայտարարել է, որ չի մասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

2020 թ. ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել է նաեւ Հիլարի Քլինթոնը
blumberg2

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ չի մասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։ Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ ընտրություներում կհաղթեր, եթե իր մրցակիցը Դոնալդ Թրամփը լիներ։

Բլումբերգը նաեւ հայտարարել է, որ գործող նախագահը սպառնալիք է երկրի համար, եւ կարեւոր է այնպիսի դեմոկրատ թեկնածուի առաջադրել, որը կլինի ուժեղ դիրքերում ու կհաղթի Թրամփին։

Ավելի վաղ միլիարդատերը հայտնել էր, որ պատրաստ է 500 մլն դոլար ներդնել՝ Թրամփի հաղթանակը թույլ չտալու համար։

Հիշեցնենք, որ 2020 թ. ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել է նաեւ Հիլարի Քլինթոնը, ով Թրամփի հիմնական մրցակիցն էր 2016-ին։

*

*