Ղրղզստանի մայրաքաղաքում 15 մարդ Է մահացել ցրտերից

Առաջիկա օրերին մինուս 45 աստիճան ցրտեր են կանխատեսվում
bishqek-dzmer

Ղրղզստանի մայրաքաղաքում ցրտաշունչ եղանակի զոհ Է դարձել 15 մարդ: «Բիշքեկում հունվարին ցրտահարությունից մահացել Է 15 մարդ, որոնք հիմնականում բնակության որոշակի վայր չունեցող անձինք են»,-տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքի ՆԳ վարչությանը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ Ղրղզստանում անոմալ ցուրտ եղանակը կպահպանվի մինչեւ հունվարի վերջը: Հանրապետության մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն ընկել Է մինչեւ մինուս 15 աստիճան, լեռնային շրջաններում առաջիկա օրերին մինուս 45 աստիճան ցրտեր են կանխատեսվում:

*

*