Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը

Միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն է մնում
bill-gates

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին հայտնել Է Forbes հանդեսը:

«Դա տեղի է ունեցել Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ՝ ֆինանսական հաշվետվության հրապարակման նախաշեմին (հրապարակվելու Է ապրիլի 24-ին)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Forbes-ի միլիարդատերերի ցանկի համաձայն՝ Գեյթսի կարողությունը գնահատվում է 100,61 մլրդ դոլար: Միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն է մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից հետո, որի կարողությունը կազմում է 152,95 մլրդ դոլար:

*

*