Բեթղեհեմում հայ երիտասարդները հատուկ երթ են անցկացրել

Հոմենըթմենի փողային նվագախումբն ու հայ սկաուտները քայլերթ են իրականացրել

Ծննդյան տոների առիթով Բեթղեհեմում հայ երիտասարդները հատուկ երթ են անցկացրել։ Հայկական սկաուտական խոշորագույն կազմակերպության՝ Հոմենըթմենի փողային նվագախումբն ու հայ սկաուտները քայլերթ են իրականացրել քաղաքի պատմական հատվածում։

Հատկանշական է, որ երթի ընթացքում նրանք պարզել են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Պաղեստինի եւ Հոմենըթմենի դրոշները: Սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 24-ը, թեեւ հայ եկեղեցական եւ ազգային տոնացույցում չկա, սակայն նման երթերը կազմակերպվում են ավանդաբար Բեթղեհեմում եւ Երուսաղեմում, մեկ անգամ եւս շեշտելու հայության հատուկ ներկայությունն ու կշիռը սուրբ քաղաքներում։

*

*