Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվո Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
berluskoni

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվո Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնում է BBC-ն։

79-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոցում կմնա մի քանի օր, սակայն անհանգստանալու ոչինչ չկա:

Միլանի San Raffaele հիվանդանոցի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել «սրտի անբավարարության» պատճառով։ 70 տարեկանում ԱՄՆ-ում նրան կարդիոստիմուլյատոր են տեղադրգել, ուստի առաջիկա մի քանի օրերին նախկին վարչապետը կմնա հսկողության տակ։

Տակավին վերջերս լուրեր էին տարածվել, թե նա շուտով ամուսնանալու է, սակայն ինքը՝ Բեռլուսկոնին հերքել էր այդ լուրերը։

*

*