Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը բանտախցում ինքնասպան է եղել

22-ամյա Ջաբեր ալ-Բաքրը մահից առաջ հացադուլ էր հայտարարել:
berlin-siriaci

Սիրիացի փախստականը, որը կասկածվում էր Բեռլինի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, ինքնասպան է եղել Լայպցիգի իր բանտախցում: Այս մասին հայտնում է BBC-ին:

22-ամյա Ջաբեր ալ-Բաքրը մահից առաջ հացադուլ էր հայտարարել: Դեռ պարզ չէ, թե ինչպես է նա կարողացել ինքնասպանություն գործել:

Ալ-Բաքրը ձերբակալվել էր Լայպցիգում երկուշաբթի:Դրանից երկու օր առաջ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Սաքսոնիայում գտնվող նրա բնակարանում՝ հայտնաբերելով ինքնաշեն պայթուցիկ սարք: Ալ-Բաքրին այդ ժամանակ հաջողվել էր փախչել ոստիկաններից: Սիրիացին փախուստի էր դիմել Քեմնից քաղաքի արեւելյան հատվածում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ: Ալ-Բաքրը Գերմանիա էր ժամանել 2015 թվականին ու ապաստան ստացել:

*

*