Բեռլինում ավտոմեքենա է պայթել. կա 1 զոհ

Պայթյունը որոտացել է Բեռլինի Շարլոտենբուրգ շրջանում։
berlin-avtomeqena-paytyun

Բեռլինի Շարլոտենբուրգ շրջանում ավտոմեքենայի պայթյունից մեկ մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», ենթադրվում է, որ մեքենայույմ պայթուցիկ է եղել:

«Մեքենայում կամ մեքենայի վրա: Հանգամանքները պարզվում են»,- գործակալությանն ասել են ոստիկանությունից:

Մահացածի ինքնությունը, որը մեքենայում է գտնվել, դեռ չի պարզվել: Դեպքը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով առավոտյան 11:00-ի սահմաններում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները