Բեռլինում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառի մեջ. կան զոհեր ու վիրավորներ

Կասկածյալ վարորդը ձերբակալված է, երկրորդ վարորդին գտել են մահացած:
berlin

Բեռլինում բեռնատարը ընթացել է մարդկանց ուղղությամբ՝ մխրճվելով Սուրբծննդյան տոնավաճառի մեջ: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հաղորդում է Գերմանիայի ոստիկանությունը:

Հաղորդվում է  9 զոհի ու բազմաթիվ վիրավորների մասին: Կասկածյալ վարորդը ձերբակալված է, երկրորդ վարորդին գտել են մահացած:

Առայժմ պարզ չէ՝ դեպքը դժբախտ պատահար է, թե թիրախավորված հարձակում, սակայն CNN-ը, հղում կատարելով գերմանական  հետախուզության պաշտոնյաին, հաղորդում է, որ դեպքը քննվում է որպես ահաբեկչական գործողություն:

*

*