Բեռլինում ազատ են արձակել ահաբեկչության ակտի կասկածյալին

Տղամարդուն մեղադրանքներ չեն առաջադրվել, և նրա դեմ փաստանշաններ չկան։
berlin-ahabekchutyun

Tert.am— Բեռլինի ոստիկանությունն ազատ է արձակել տղամարդուն, ով կալանավորված է եղել դեկտեմբերի 19-ին սուրբ ծննդյան տոնավաճառի ժամանակ իրականացված ահաբեկչական ակտին մասնակցելու կասկածով։

Ինչպես նշում է Focus-ը՝ հղում անելով Բեռլինի դատախազության հայտարարությանը, տղամարդուն մեղադրանքներ չեն առաջադրվել, և նրա դեմ փաստանշաններ չկան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան անհայտ անձը բեռնատարով բախվել է Բեռլինի կենտրոնում գործող սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց ամբոխին: Առնվազն 12 մարդ է զոհվել, 48 մարդ ստացել է վնասվածքներ:

*

*