Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլար պարգև էր խոստացել այն մարդուն, ով տեղեկատվություն կհայթայթի Համզա բեն Լադենի վերաբերյալ:
hamza-ben-laden2

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին:

«Համզա բեն Լադենը սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլար պարգև էր խոստացել այն մարդուն, ով տեղեկատվություն կհայթայթի Համզա Բեն Լադենի վերաբերյալ:

*

*