Բելգրադում տղամարդը կրակ է բացել նախկին աշխատավայրում

Բելգրադի կենտրոնում տղամարդը կրակ է բացել նախկին գործընկերների ուղղությամբ։
belgrad-depq

Բելգրադի կենտրոնում տղամարդը կրակ է բացել նախկին գործընկերների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։

31-ամյա տղամարդը ներխուժել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների տնտեսական խորհրդատվություն» անունով ընկերության գրասենյակ, որտեղ նախկինում աշխատել է ու օրեր առաջ է ազատվել աշխատանքից։ Նա կրակել է 2 աշխատակիցների ուղղությամբ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

*

*