«Սերբիան ՆԱՏՕ-ի գաղութը չի դառնա». բողոքի ակցիա՝ Բելգրադում

Բելգրադում կիրակի հազարավոր մարդիկ բողոքել են ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Սերբիայի հնարավոր ինտեգրման դեմ։
serbia-nato-belgrad-boghoqi-akcia

Բելգրադում կիրակի հազարավոր մարդիկ բողոքել են ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Սերբիայի հնարավոր ինտեգրման դեմ: Ցույցը նաեւ ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Սերբիայի օբյեկտների ռմբակոծումների 17-րդ տարելիցի առթիվ էր:

Ցուցարարները վանկարկել են, որ Սերբիան ՆԱՏՕ-ի գաղութը չի դառնա եւ պարզել ռուսամետ պաստառներ: Նրանք պահանջել են հանրաքվե անցկացնել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության հարցով: Ակցիայի մասնակիցները բողոքում են նաեւ փետրվարին ստորագրված այն օրենքի դեմ, որով ՆԱՏՕ-ն Սերբիայում ազատ տեղաշարժման իրավունք է ստանում:

Սերբիայի վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի կառավարությունը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ երկրի իշխանությունները, սակայն, ցանկանում են միանալ Եվրամիությանը:

Իսկ Սերբիայում գործող ռուսամետ ուժերն ակտիվացնում են երկրի եվրոպամետ կառավարության հասցեին քննադատություններն՝ ապրիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

*

*