Բելգիայի վարչապետի կայքը «կոտրել» են՝ պահանջելով նրա հրաժարականը

Պատասխանատվությունը ստանձնել է Down-Sec հաքերային խմբավորումը:
belgia-varchapet-kayq-haqer-hardzakum

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի պաշտոնական կայքը շաբաթ ենթարկվել է հաքերային հարձակման: Պատասխանատվությունը ստանձնել է Down-Sec հաքերային խմբավորումը:

«Վարչապետի կայքի աշխատանքը դադարեցվել է: Մենք կարծում ենք, որ վարչապետի պաշտոնը Շարլ Միշելի տեղը չի: Միշելը պետք է հրաժարական տա, ահաբեկչական հարձակումներից մի քանի օր հետո վտանգի մակարդակի իջեցումն անընդունելի է»,- նշված է Twitter-ի հաքերային խմբի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Բելգիայի իշխանությունները՝ գնահատելով իրավիճակը, մարտի 24-ին որոշել էին իջեցնել երկրում ահաբեկչության վտանգի մակարդակը չորրորդից՝ երրորդի:

*

*