Բելգիան կարող է միանալ միջազգային կոալիցիային՝ ISIS-ի դեմ պայքարում

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության»՝ կարեւորությամբ երկրորդ հրամանատարը:
john-kerry-charle-michel

Բելգիան պատրաստ է օդային գրոհներ սկսել «Իսլամական պետության» դիրքերի ուղղաթյամբ՝ միջազգային կոալիցիայի շրջանակում: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանն ասել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը:

Քերին նշել է, որ ծայրահեղականների հարձակումներն իրենց չեն վախեցնի. պայքարը նրանց դեմ շարունակվելու է:

Ի դեպ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդային հարվածների արդյունքում այս ամիս Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության»՝ կարեւորությամբ երկրորդ հրամանատարը:

Իսկ Եվրոպայում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են: 3 երկրներում, հնարավոր հարձակումները կանխարգելելու համար, 10 կասկածյալ է ձերբակալվել:

Բելգիայի ոստիկանությունը մայրաքաղաքում ձեռնարկած խուզարկությունների արդյունքում 7 մարդ է ձերբակալել: 2 կասկածյալ ձերբակալվել է Գերմանիայում: Իսկ ֆրանսիայի իրավապահները Փարիզում ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրվում է, որ արդեն հարձակում էր նախապատրաստել:

Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում շաբաթվա սկզբին պայթյունները կազմակերպած առնվազն երկու կասկածյալ փախուստի մեջ է:

*

*