Բելգիայում գնացքների բախման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել

Մարդատար գնացքը մխրճվել է բեռնատար շարժակազմի պոչամասի մեջ...
belgia-gnacq

Բելգիայի Լիեժ նահանգի մոտակայքում մարդատար ու բեռնատար գնացքների բախման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, եւս 9-ը վիրավոր է:

Հաղորդվում է, որ մարդատար գնացքը մխրճվել է բեռնատար շարժակազմի պոչամասի մեջ, ինչի հետեւանքով ռելսերից դուրս են ընկել մարդատար վեց վագոններից երկուսը:

Մարդադար գնացքում եղել է շուրջ 40 մարդ: Նշվում է, որ երկու գնացքներն էլ նույն ռելսի վրա են եղել: Պատճառները պարզվում են: Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:

*

*