Բելգիայում բողոքում են թոշակների կրճատման ու աշխատաժամերի ավելացման դեմ

Բելգիայում բողոքի ալիք է հասունացել: Երկրի իշխանությունները ցանկանում են կրճատել կենսաթոշակները եւ փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսդրության մեջ
Belgia

Բելգիայում բողոքի ալիք է հասունացել: Երկրի իշխանությունները ցանկանում են կրճատել կենսաթոշակները եւ փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսդրության մեջ: Հազարավոր ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել մայրաքաղաք Բրյուսելում՝ կոչ անելով չկրճատել իրենց թոշակներն ու չավելացնել աշխատանքային ժամերը՝ պահպանելով իրենց շաբաթական 38-ժամյա աշխատանքային գրաֆիկը:

Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Բելգիայի իշխանությունները ցանկանում են թոշակառուների հետ անել նույնը, ինչ եղավ Հունաստանում:

Հունաստանի խորհրդրանն օրերս հավանության արժանացրեց տնտեսման քաղաքականության օրինագիծը, ըստ որի՝ երկրում կբարաձրանան հարկերը եւ կկրճատվեն կենսաթոշակները:

Բրյուսելում ակցիայի ավարտին ցուցարարներն ու ոստիկանները բախվել են: Հավաքվածները քարեր են նետել ոստիկանների վրա: Նրանք էլ ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Երկու կողմից էլ վիրավորներ կան:

*

*