Բասկերը 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել — Երկիր Մեդիա

Բասկերը 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել

Վերջին տարիներին Բասկերի երկրում անկախության գաղափարին աջակցությունը փոքր-ինչ թուլացել է...
kendani-shxta-bawsker2 (1)

Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսի ինքնավար տարածաշրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ ավելի շատ անկախության պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Շղթան ձգվում Է Իսպանիայի հյուսիսի Սան-Սեբաստիան եւ Բիլբաո քաղաքներից մինչեւ Բասկերի երկրի մայրաքաղաք Վիտորիա, որտեղ գտնվում է նրա խորհրդարանը:

Տարածաշրջանն ավելի բարձր աստիճանի ինքնակառավարում ունի, քան Կատալոնիան, որն ակտիվորեն ձգտում է անկախության հասնել Մադրիդից:

Վերջին տարիներին Բասկերի երկրում անկախության գաղափարին աջակցությունը փոքր-ինչ թուլացել է: Այնուամենայնիվ, շատերն են կարծում, որ բնակչությունը պետք է իրավունք ունենա հանրաքվե անցկացնել Մադրիդի հետ իր ապագա հարաբերությունների հարցի շուրջ:

*

*