Բաշկիրիայում ընտանիք է այրվել

Իննից հինգն անչափահաս են եղել:
hrdeh-tun

Ինը մարդ, այդ թվում հինգ երեխա է զոհվել Բաշկիրիայի Բիրսկոյ (ՌԴ) շրջանի սեփական տներից մեկում բռնկված հրդեհից, տեղեկացում է «Ռիա Նովաստին»:

Տունն այրվել է օգոստոսի 6-ի գիշերը: Տեղի ԱԻՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մահացել է 9 հոգուց բաղկացած ընտանիքը, որոնցից 5-ն՝ անչափահաս: Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:

*

*