Անկարգություններ՝ Բարսելոնայում․ ցուցարարները ավտոմեքենաներ են այրել

Բարսելոնայի քաղաքագլխի տեղեկացմամբ՝ քաղաքում դեռ մնում է 40 հրդեհի օջախ։
barselona-cuyc

Բարսելոնայի կենտրոնում անցած գիշեր հանրահավաքից հետո շարունակվել են անկարգությունները, արմատականները բարիկադներ են սարքել, վառել են աղբամաններ, մեքենաներ, մոտոցիկլետներ, տեղեկացնում է «24hours»-ը։

Բարսելոնայի քաղաքագլխի տեղեկացմամբ՝ քաղաքում դեռ մնում է 40 հրդեհի օջախ։ Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են «մոլոտովի կոկտեյլներ», ոստիկանները ի պատասխան գործածել են պղպեղային եւ արցունքաբեր գազ, ցուցարարներից 2-ին հարվածել է ոստիկանական մեքենա։

Հանրապետության պաշտպանության կոմիտեի հրավիրած հանրահավաքին մասնակցել է 22 հազար մարդ։

Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել նաեւ Ժիրոնայում, Լերիդեյում, Տարագոնայում, Սալիենում եւ Սիլսեում։

Հիշեցնենք, որ Կատալոնիայում բողոքի ակցիաները սկսել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց կատալոնացի 9 քաղաքական գործիչների։

Ի դեպ, Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 26-ին, հնարավոր է հետաձգվի Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

 

 

*

*