Բանգլադեշում մարդատար գնացքներ են բախվել. կան զոհեր եւ վիրավորներ

...զոհվածների թիվը հասել է 16-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է
bangladesh-vtar2

Բանգլադեշում երկու մարդատար գնացքների բախման հետեւանով զոհվածների թիվը հասել է 16-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի եւ 28 տուժածների մասին:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որորոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են:

Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 11-ի ժամը 24:00-ին) մայրաքաղաք Դաքայից 109 կիլոմետր հեռավորության վրա:

 

*

*