Բանգլադեշում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

Bis-millah Airlines-ին պատկանող ինքնաթիռն այսօր առավոտյան, դեռեւս անհայտ պատճառներով, կորցրել է կառավարումն ու ընկել ծովը:
bangladesh-inqnatir-korcanum

Բանգլադեշում «ԱՆ-26» բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները գտել են անձնակազմի 2 անդամի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տվյալներով, զոհված օդաչուն Ռուսաստանի քաղաքացի էր, իսկ վիրավորն՝ Ուկրաինայի: Փնտրվում են ինքնաթիռի անձնակազմի եւս 2 անդամներ:

Այսօր առավոտյան Bis-millah Airlines-ին պատկանող ինքնաթիռը, դեռեւս անհայտ պատճառներով, կորցրել է կառավարումն ու ընկել ծովը: Հաղորդվում է, որ ինքնաթիռը փոխադրում էր ծովամթերք:

*

*