Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքարում հրդեհը շուրջ 15 հազար տուն է ոչնչացրել

Զանգվածային հրդեհի պատճառով 50 հազար մարդ անօթևան է մնացել
bangladesh,-hrdeh

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքարում բռնկված զանգվածային հրդեհի պատճառով շուրջ 50 հազար մարդ անտուն է մնացել:

Հրդեհը տեղի էր ունեցել ուրբաթ օրը, քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ Կալանտիկայում, որտեղ շուրջ 15 հազար տուն է ոչնչացվել:

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ: Շատ տների տանիքներ ունեին պլաստիկ տարրեր, որոնք նպաստել են կրակի արագ բռնկմանն ու տարածմանը: Զոհերի մասին ոչինչ չի հրապարակվում, սակայն վիրավորներ եղել են: Նշվում է, որ շատ բնակիչներ տանը չեն եղել, քանի որ այլ վայրերում նշում էին մուսուլմանական Ղուրբան-բայրամ տոնը։

Հրդեհը մարելու համար փրկարարներին առնվազն 6 ժամ է պահանջվել: Բանգլադեշի իշխանությունը հայտարարել է, որ օգնություն կտրամադրի հազարավոր անօթևաններին:

*

*