ԻՊ զինյալները Դաքքայի ռեստորաններից մեկում սպանել են 20 օտարերկրացի պատանդի

Սպանվածների մեծ մասն Իտալիայից եւ Ճապոնիայից էին:

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում զինված հարձակման հետեւանքով 20 մարդ է զոհվել: Նրանք բոլորն օտարերկրացիներ էին: Մեծ մասն Իտալիայից եւ Ճապոնիայից:

Զինված անձինք ուրբաթ գիշեր ներխուժել էին տեղի ռեստորաններից մեկը, որը մեծ հեղինակություն է վայելում օտարերկրացիների շրջանում, ու պատանդառել ներսում գտնվողներին: Անվտանգության հատուկ ուժերին հաջողվել է մտնել ռեստորան՝ դրա բռնազավթումից 12 ժամ անց միայն: 13 մարդու հաջողվել է փրկել:

Հարձակվողներից վեցը սպանվել է, մեկը՝ ձերբակալվել: Հաղորդվում է նաեւ, որ բացի պատանդներից եւ հարձակվողներից, սպանվել է նաեւ 2 ոստիկան:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Բանգլադեշի լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակվողները խոշտանգել են նրանց, ովքեր չեն կարողացել մեջբերումներ կատարել Ղուրանից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները