ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է ծանր զինտեխնիկայի կիրառման եւ մեծաթիվ զոհերի առնչությամբ

Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել...
ban-ki-mun

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման եւ մեծաթիվ զոհերի առնչությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու լիովին հետել հրադադարի պահպանմանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապասրացման ուղղությամբ:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի եւ Արցախի սահմանին հրադադարիռեժիմի մասշտաբային խախտումներից: Նրան հատկապես մտահոգում են ծանր զինտեխնիկայի կիրառման եւ մեծաթիվ զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, մասին լուրերը»,- ասված է այդ հաղորդագրության մեջ:

Դրանով պայմանավորված՝ Բան Կի Մունը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են ,այդ վտանգավոր իրավիճակի լուծմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմքով լուծման վրա:

*

*