Բախումներ եւ զոհեր՝ Վենեսուելայում

Հրկիզվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը:
venesuela

Վենեսուելայում առնվազն 2 մարդ զոհվել, շուրջ 30 մարդ  ձերբակալվել է երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Ռոման Կամաչոն:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոսե Օլիվարեսը հայտնել էր, որ բողոքների ընթացքում մեկ մարդ է զոհվել:

Նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքների ակցիաների մասնակիցները հունվարի 22-ի երեկոյան ոստիկանական տեղամաս են հրկիզել Կարաբոբոյի նահանգի Պուերտո Կաբելիո քաղաքում: Սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններում երեւում են սեւ ծխի քուլաները, որոնք բարձրանում են տեղամասի շենքից: Իսկ հունվարի լույս 23-ի գիշերը Բոլիվարի նահանգի Սան Ֆելիքս քաղաքում հրկիզվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը:

Վենեսուլայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Հունվարի 23-ին երկրում նշանակված են ինչպես իշխանությունների հակառակորդների, այնպես Էլ գործող նախագահի կողմնակիցների երթերը:

Հիշեցնենք, որ 2017-ին Վենեսուելայում մի քանի ամիս տեւած բողոքի ցույցերի ընթացքում 120 մարդ է զոհվել, հազարավորները տուժել են, ավելի քան հինգ հազար մարդ ձերբակալվել է։

*

*