Բախումներ՝ Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորներ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:
fransia

Ֆրանսիայում այսօր «դեղին բաճկոնավորներ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Փարիզի կենտրոնական «Շանզ Էլիզե» փողոցում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: «Russia Today»-ը հաղորդում է, որ ցուցարարներից մեկը նռնակի պայթյունի հետեւանքով ձեռքի լուրջ վնասվածք է ստացել: Ի դեպ, լրացել է 13-րդ շաբաթը, ինչ «դեղին բաճկոնավորներ» շարժման ակտիվիստները ցույցեր են անցկացնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից սկսած «դեղին բաճկոնավորները» բողոքի ցույցեր են անցկացնում։

*

*