Բախումներ՝ Բուխարեստում․ 440 մարդ է տուժել

Ցուցարարների նկատմամբ օգտագործվել է արցունքաբեր գազ։
ruminia-miting2 (1)

Օգոստոսի 10-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ցուցարարների ու ոստիկանական ուժերի բախումներից տուժել է մոտ 440 մարդ։ Տուժածներից 24-ը ժանդարմներ են։ 65 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փակել են կենտրոնական՝ Հաղթանակի հրապարակ տանող փողոցները։ Ցուցարարների նկատմամբ օգտագործվել է արցունքաբեր գազ այն բանից հետո, երբ նրանք սկսել են ջրով լցված շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Ցույցը ցրելուց հետո ջրցան մեքենաներ են գործի դրվել՝ ցուցարարների հրդեհած աղբամանների կրակը մարելու համար։

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ ցույցի մասնակիցների մեծ մասը արտերկրում ապրող ռումինացիներ են։ Նրանք 20 կետից բաղկացած պահանջների ցանկ են ներկայացրել, որոնցից են՝ ցրել խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, միապալատ խորհրդարան ստեղծել, որտեղ 300 սենատորներից 100-ը ընտրվեն սփյուռքից, տեխնոկրատ կառավարություն կազմել եւ այլն։

Երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը դատապարտել է ժանդարմների «դաժան գործողությունները» եւ բացատրություն պահանջել ներքին գործերի նախարարից։

*

*