Բախումներ՝ Կիևում. 50 ցուցարար ձերբակալվել է

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմադրություն են ցույց տվել․․․
bakhum-kiev

Կիևի ոստիկանությունն այսօր Գերագույն Ռադայի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ 50 մարդու է ձերբակալել։ 10 մարդ վիրավորվել է, այդ  թվում՝ 4 իրավապահներ, հայտնում է «Известия»-ն:

Նախնական տվյալներով՝ ոստիկանները ցուցարների վրանային ճամբարում հետաքննական գործողություններ և խուզարկություններ պետք է իրականացնեին, ինչին բողոքի ակցիայի մասնակիցները դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով էլ բախում է տեղի ունեցել: Գերագույն Ռադայի մոտակայքում վրաններ ամրացրել էին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները:

Ուկրաինայի ազգային ոստիկանության հաղորդմամբ՝ ոստիկաններն առգրավել են 9 ՌԳԴ -5 նռնակներ, «Մոլոտովի կոկտեյլներ» եւ հինգ ծխանռնակ։

*

*