Բախումներ՝ պաղեստինցիների եւ իսրայելական ուժայինների միջեւ

Պաղեստինի քաղաքական ուժերի կոչով սկսած համընդհանուր գործադուլը շարունակվում է։
baxumner-paxestin

Պաղեստինի քաղաքական ուժերի կոչով սկսած համընդհանուր գործադուլը շարունակվում է։ Հորդանան գետի արեւմտյան ափին ու Գազայի հովտում բախումներ են սկսվել պաղեստինցիների եւ իսրայելական ուժայինների միջեւ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրին։

Իսրայելական անցակետերի մոտ պաղեստինցի երիտասարդները բարիկադներ են կառուցում եւ անվադողեր այրում։ Բախումներ են տեղի ունեցել Հեբրոն քաղաքի թաղամասերից մեկում։

Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը ոչ միանշանակ է ընդունել ԱՄՆ նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը այն մասին, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է։

*

*