«Դորիանը» ամենամեծ աղետն Է մեր երկրի պատմության մեջ». Բահամյան կղզիների վարչապետ

Զոհերի թիվը հասել է 7-ի
dorian-bahamyan-kxziner2

Բահամներում յոթ մարդ Է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը։  Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:

Մինիսը նաեւ նշել Է, որ առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել: Նա ընդգծել Է, որ «Դորիանը» լուրջ վնաս է հասցրել երկու խոշոր կղզիների՝ Աբակոյին եւ Մեծ Բահամին:

Վարչապետը հավելել Է, որ Աբակո կղզու Մարշ-Հարբոր քաղաքում տուժել Է տների ավելի քան 60 տոկոսը:

«Դորիանը» ամենամեծ ազգային աղետն Է մեր երկրի պատմության մեջ»,-ասել է Մինիսը։

*

*