Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 31-ի

Պայթյունը որոտացել է Բաղդադի Շահաբ թաղամասի շուկայում, որտեղ վրան էր տեղադրվել մարգարե Մուհամեդի թոռ` Հուսեյնի հիշատակման համար:
baghdat-ahabekvhutyun

Բաղդադում` հոկտեմբերի 15-­ին մահապարտի կազմակերպած ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 31-­ի: 65 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պայթյունը որոտացել է Բաղդադի Շահաբ թաղամասի շուկայում, որտեղ վրան էր տեղադրվել մարգարե Մուհամեդի թոռ` իմամ Հուսեյնի հիշատակման համար: Հենց այդ սգո արարողության ժամանակ էլ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է:

«Ահաբեկչության պատասխանատվությունն ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել»,-­ հաղորդում է Associated Press գործակալությունը:

*

*