Բաղդադում պայթյունի հետեւանքով 14 մարդ է զոհվել

Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:
baghdad

Բաղդադում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով ավելի քան 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է svoboda.org-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Ըստ գործակալության, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:

Նշվում է, որ զոհվածների մեծ մասը քաղաքի անցակետի ստուգման կետում կանգնած ավտոմեքենաների ուղեւորներն են: Մասնավորապես, անմիջապես պայթած ավտոմեքենայի մոտ գտնվող միկրոավտոբուսի ուղեւորները, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ էին:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում իր վրա չի ստանձնել:

*

*