Բաղդադի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է 11 երեխա

Ար Ռադինին նշել է, որ քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է մարել հրդեհը:

Ուժգին հրդեհ է բռնկել Իրաքի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Ինչպես հայտնել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ար Ռադինին, զոհվել Է 11 երեխա:

«Բռնկումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Բաղդադի «Ալ Յարմուկ» հիվանդանոցի կանանց բաժանմունքներից մեկում»,- մամուլի քարտուղարի խոսքը մեջբերել է «Սումարիա» արբանյակային հեռուստաալիքը:

Վերջինս հայտնել է նաև, որ 29 հիվանդների եւ յոթ երեխաների տեղափոխել են բժշկական այլ հաստատություններ:

Ար Ռադինին նշել է, որ քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է մարել հրդեհը: Նա հավելել է, որ նախնական հետաքննության համաձայն, բռնկման պատճառ է դարձել էլեկտրահաղորդալարերի անսարք ցանցը։

 

*

*