Բաղդադում ոստիկանությունը գնդակահարել Է չորս ցուցարարների

Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ է կիրառել Բաղդադում ցուցարարներին ցրելու համար
baghdad

Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ է կիրառել Բաղդադում ցուցարարներին ցրելու համար, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ: Նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության եւ առողջապահության ոլորտի աղբյուրներ: Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում:

Իրաքում հոկտեմբերի սկզբից շարունակվում են բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Մարդիկ Բաղդադում, ինչպես նաեւ հարավային եւ հյուսիսային նահանգներում պահանջում են կառավարության հրաժարականը: Խաղաղ սկսված հանրահավաքներն արագորեն վերաճել են ոստիկանների եւ զինծառայողների հետ ընդհարումների: Անկարգությունների մեկ ամսվա ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 250 մարդ, 11 հազարը տուժել է։

*

*