Բաղդադում ահաբեկչության հետեւանքով 165 մարդ է զոհվել

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը...
baghdad

Իրաքի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Հուլիսի 3-ին մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյունի հետեւանքով 165 մարդ է զոհվել, 225-ը՝ վիրավոր է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը՝ ասելով, որ հատուկ թիրախավորում էր շիա մահմեդականներին:

Այս տարի «Իսլամական պետությունն» Իրաքում մի շարք այլ հարձակումների պատասխանատվություն էր ստանձնել:

*

*