Ահաբեկչություն՝ Բաղդադում. զոհերի թիվը հասել է 40-ի

Սեպտեմբերի 9-ին Բաղդադի առևտրի կենտրոններից մեկի մոտ պայթեցվել է ավտոմեքենա
baghdad-ahabekchutyun

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առևտրի կենտրոնի մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վիրավորների թիվն առնվազն 60 է:

Սեպտեմբերի 9-ին Բաղդադի առևտրի կենտրոններից մեկի մոտ պայթեցվել է ավտոմեքենա, ևս մեկ պայթյուն էլ որոտացել է ավտոկայանատեղիի մոտ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները