Այվազովսկու կտավը Պրահայի աճուրդում վաճառել են գրեթե 1 մլն դոլարով

Գնորդը դարձել Է ռուսաստանցի մի կոլեկցիոներ:
potorik

Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թ.) «Փոթորիկ» կտավը 15 մլն կրոնով (շուրջ 705 հազար դոլար) վաճառվել է Պրահայում անցկացված աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Չեխիայի մայրաքաղաքի առավել հեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրինության ներկայացուցիչ Յանա Բրինդովան:

Հանրագումարային գինը՝ աճուրդի կազմակերպչի տոկոսների հետ միասին, կազմել է 18,6 մլն կրոն (մոտավորապես 874 հազար դոլար): Յանա Բրինդովայի խոսքով՝ գնորդը դարձել է ռուսաստանցի մի կոլեկցիոներ:

Պրահան այն քաղաքներից մեկն է, ուր Հովհաննես Այվազովսկին առավել հաճախ էր այցելում Եվրոպա ուղեւորությունների ժամանակ: Այստեղ կայացել են նրա անհատական ցուցահանդեսներից առնվազն 3-ը:

*

*