Ավստրիայի իշխանությունները կքանդեն տունը, որտեղ ծնվել է Հիտլերը

«Հիտլերի տունը կքանդվի, իսկ նկուղային հարկը կարող է մնալ, որի վրա նոր շենք կկառուցվի..»
hitler

Ավստրիայի իշխանությունները որոշել են քանդել այն տունը, որտեղ ծնվել է Հիտլերը: Այս մասին հայտնել է Ավստրիայի Ներքին Գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան։

«Հիտլերի տունը կքանդվի, իսկ նկուղային հարկը կարող է մնալ, որի վրա նոր շենք կկառուցվի, եւ այդ տունը հետագայում կգործածվի կա՛մ բարեգործական, կա՛մ էլ պետական կարիքների համար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է վերջերս ավարտված փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա: 2011-ից սկսած՝ Ավստրիայի կառավարությունն ու տան սեփականատերը չեն կարողանում համաձայնության գալ տան ճակատագրի հարցում: Կինը չի թույլատրում ո՛չ դրա վաճառքը, ո՛չ վերանորոգումը, ընդ որում՝ կառավարությունը շարունակում է նրան ամսական 4800 եվրո վճարել 800 քառ մետր մակերեսով բնակտարածքի վարձակալության համար: Տեղի բնակիչների տեսակետներն էլ այս հարցում տարբեր են, ոմանք չեն բացառում այնտեղ թանգարան կամ փախստականների համար ապաստարան բացելու հնարավորությունը:

*

*