Ավստրիան դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելուն

Ավստրիայի կանցլերը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները։
avtrian-kancler

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի և նրա ղեկավար Ժան Քլոդ Յունկերի դիրքորոշումը Թուրքիայի հարցի վերաբերյալ, առաջարկել է դադարեցնել այդ երկրի` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները և զբաղվել համագործակցության այլ ձևեր որոնելով, փոխանցում է Корреспондент-ը:

«Բանակցային գործընթացը, որ տարվում է, որպեսզի Թուրքիան միանա Եվրոպային, ոչինչ չի բերի: Թուրքիան ավելի ու ավելի հեռու է գնում: Եթե ինչ-որ մեկը, ինչպես դա անում է Յունկերը, խոստանում է թուրքերին, որ մենք բանակցություններ կվարենք իրենց հետ, և ասում է, որ Թուրքիան, միևնույնն է, չի միանա, ապա դա արդարացված դիրքորոշում չէ ոչ թուրքերի հանդեպ, ոչ եվրոպացիների»,- հայտարարել է Քերնը:

Կանցլերի կարծիքով` «Բրյուսելում հանձնաժողովի շենքում նստածները, բնականաբար, այլ տեսակետ ունեն, քան տուժած մարդկանց հետ զրուցողները»: Ընդ որում, քաղաքական գործիչը, չնայած երկրների միջև լարված հարաբերություններին, վստահեցնում է, որ, ամեն դեպքում, Թուրքիայի մեջ տեսնում է գործընկեր` քաղաքականության, անվտանգության և տնտեսության ոլորտներում, որին չէր ցանկանա կորցնել:

«Մեզ միայն անհրաժեշտ է համագործակցության նոր տեսակ»,- ասել է կանցլերը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները