Ավստրիայում չեղյալ է համարվել նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքները

Ազատության կուսակցությունը հայտարարել էր, որ քվեարկության ընթացակարգում բազմաթիվ խախտումներ են:
avstria
Ավստրիայում դեռ չի հաջողվում նախագահ ընտրել: Այդ պետության Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքները եւ վերաքվեարկություն անցկացնելու որոշում կայացրել:
Ընտրությունների արդյունքների վերանայման էր ձգտում Ավստրիայի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը: Նրա թեկնածու Նորբերտ Հոֆերը «կանաչների» նախկին առաջնորդ Ալեքսանդր վան դեր Բելենին զիջել էր նվազագույն տարբերությամբ՝ մոտ 31 հազար ձայնով:
Նախնական արդյունքները ցույց էին տվել, որ առաջատարը Հոֆերն է, բայց իրադրությունը փոխվել է 750 հազար ընտրողների ձայների հաշվումից հետո, որոնք իրենց քվեաթերթիկներն ուղարկել էին փոստով: Ազատության կուսակցությունը հայտարարել էր, որ քվեարկության ընթացակարգում բազմաթիվ խախտումներ են եղել եւ փոստային քվեարկությունն էլ անօրինական էր:

*

*